-
26.01.2017|
11:15
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի դատարանում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
-
26.01.2017|
11:09
Մալթայի օրդենի մեծ մագիստրոս Մեթյու Ֆեսթինգը հրաժարական է տվել Վատիկանի հետ տարաձայնությունների պատճառով՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Օրդենի ներկայացուցչին: Ֆեսթինգը որոշումը կայացրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ զրույցից հետո: Մալթայի օրդենի ղեկավարը սովորաբար ցմահ է ընտրվում:
-
26.01.2017|
11:08
Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթի» արդյունքները: Մրցույթի գնահատման հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել են հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների 9 նախագծեր՝ միտված ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրների լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը։
-
26.01.2017|
11:02
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին: Սենատը երեքշաբթի օրը հաստատեց նրա թեկնածությունը: Թեև որոշ սենատորներ մտահոգություն են հայտնել արտաքին քաղաքականության ոլորտում Հեյլիի անփորձ լինելու կապակցությամբ, նրա օգտին են քվեարկել 96 սենատորներ, դեմ՝ 4-ը:
-
26.01.2017|
11:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններում հնարավոր կեղծիքների շուրջ հետաքննություն պահանջել: «Ես պահանջելու եմ ընդարձակ հետաքննություն սկսել քվեարկության արդյունքներում տեղ գտած կեղծիքների շուրջ»,- իր Թվիթերում գրել է նա:
-
26.01.2017|
10:13
Կրթության և գիտության նախարարությունն առաջիկա օրերին կհրապարակի ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման թեստը՝ ասել է կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
-
26.01.2017|
10:12
«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը հանդես է եկել եվրոյի գոտուց Ֆրանսիայի դուրս գալու և սեփական արժույթ ստեղծելու օգտին:
-
26.01.2017|
10:09
Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Շուլցի թեկնածության պաշտոնապես հաստատվելու է հունվարի 29-ին: Գերմանիայում կառավարությունն ու կանցլերը նշանակվում են Բունդեսթագի ընտրությունների արդյունքներով. խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 -ի սեպտեմբերին:
-
26.01.2017|
10:07
50 երկիր ցանկություն է հայտնել համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ ՌԴ Պետդումայում կառավարության ժամին:
-
26.01.2017|
10:04
ՌԴ-ում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչների հետ և ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։